Lastuer Logo

Լաստուէրի գանձերը

Մենյու

© Lastuer Cave Museum

Լաստուէրի քարանձավի հնագույն գանձերը

Բացահայտեք Լաստուէրի քարանձավ-թանգարանի հնագիտական գտածոները և ծանոթացեք Հայաստանի հնագույն ժառանգությանը։

Հավաքածու

Ընտրված ցուցանմուշներ

Դիտեք ամբողջ արխիվը: Յուրաքանչյուր քարտը բացում է առանձին գրառում՝ լուսանկարներով, ծագման և վերականգնման նոթերով:

Փայտյա տուփ

Փայտյա տուփ

22․5*11,5։ Մի երեսը բուսաբանական և երկրաչափական զարդաքանդակներ են փորագրված։ Ժամանակաշրջանը բնորոշող սիմվոլներ չկան։ Բնորոշ է 10-14-րդ դարերին։

Պղնձե թաս

Պղնձե թաս

19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Արձանագրված է․ «Հախպատի եպիսկոպոսին»։ Մի քանի անհասկանալի տառեր։ Տրամագիծը՝ 20,5 սմ։ Եզրը կտրված է, վնասված։

Պղնձե թաս

Պղնձե թաս

19-րդ դար։ Տրամագիծը՝ 17,5 սմ։ Գրություններ, նշաններ, զարդեր չկան։ Ամբողջական է, տակի հատվածը՝ դեֆորմացված։

Պղնձե թաս

Պղնձե թաս

15-18-րդ դարեր։ Տրամագիծը՝ 13,5 սմ։ Ամբողջական լավ պահպանված։ Արտաքին նշաններ չկան։

Բրոնզե կացին

Բրոնզե կացին

Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներ։ Երկարությունը՝ 17 սմ։  Ամբողջական։ Արտաքին նշաններ չկան։

Կավե աման

Կավե աման

10-13-րդ դարեր։ Բարձրությունն առանց կափարիչի՝ 11 սմ։ Բարձրությունը կափարիչով՝ 17 սմ։ Ամանի տրամագիծը՝ 12 սմ։ Ամբողջական պահպանված։ Կափարիչի եզրերը փոքր ինչ պոկված, կ...

Պղնձե ափսե

Պղնձե ափսե

19-րդ դար։ Դեֆորմացված։ Տրամագիծը՝ 22 սմ։ Արտաքին նշաններ չկան։

Փայտե գդալ

Փայտե գդալ

Երկարությունը՝ 23 սմ։ 10-14-րդ դարեր։ Հավանաբար նախատեսված է եղել որպես չափի միավոր։ Հարմար չէ ուտելու կամ, ուտեստ խառնելու համար։

Փայտե գործիք

Փայտե գործիք

10-14-րդ դարեր։ Երկարությունը՝ 24 սմ։ Մի կողմը ներկած է, կարմիր գույնով։ Ծայրը՝ ավելի մուգ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ ներկանյութ խառնելու գործիք է։ ...

Փայտե փոքր գդալ

Փայտե փոքր գդալ

10-14-րդ դարեր։ Երկարությունը՝ 10,5 սմ։ Հավանաբար օգտագործվել է որպես չափի միավոր՝ ներկանյութ խառնելու համար։ Կենցաղում օգտագործելու հարմար չէ։ Կոթը՝ բռնակն էլ հարմա...

Փայտե փոքր գդալ

Փայտե փոքր գդալ

10-14-րդ դարեր։ Երկարությունը՝ 14 սմ։ Պոչը գուցե կտրված է։ Ունի քայքայված մասեր։ Բերանը ճաքած է։ Հավանաբար օգտագործվել է որպես չափի միավոր՝ ներկանյութ խառնելու համար...

Փայտե գդալի բերան

Փայտե գդալի բերան

10-14-րդ դարեր։ Երկարությունը՝ 9 սմ։ Կոտրված է, պոչը չկա։ Վրան ներկանյութի հետքեր։

Փայտե գդալ

Փայտե գդալ

10-14-րդ դարեր։ Երկարությունը՝ 10,5 սմ։ Բերանի մակերեսին ներկի հետքեր։ Հավանաբար օգտագործվել է որպես չափի միավոր՝ ներկանյութ խառնելու համար։

Երաժշտական փողային գործիք

Երաժշտական փողային գործիք

Փայտը՝ անհասկանալի է, նման է զկեռին կամ բռնչին։ Ունի միջադիրներ։ Գործիքի երկարությունը՝ 15․5 սմ, միջադիրների երկարությունը՝ 6 սմ և 4,5 սմ։ Քայքայված է։ ...

Զանազան փայտե գործիքներ

Զանազան փայտե գործիքներ

10-19-րդ դարեր։ Ոմանք սնամեջ են։ Միմյանց հետ կապ չունեն։ Դասակարգումը՝ ոչ թե ըստ կիրառության, այլ՝ ըստ նյութի։ Վստահաբար մեկը խցան է։ Մյուսների կիրառությունն անհասկա...

Փայտե սեպեր

Փայտե սեպեր

10-19-րդ դարեր։ 18-20 սմ։ Կիրառությունը՝ աշխատանքային, ոլորտը՝ անհասկանալի։

Փայտե գործիքներ

Փայտե գործիքներ

Սնամեջ։ 10-19-րդ դարեր։ Կիրառությունը՝ անհասկանալի։ Նյութը՝ տարբեր փայտերից։

Փայտե աշխատանքային գործիք

Փայտե աշխատանքային գործիք

Հավանաբար՝ ջուլհակագործության վերաբերյալ։ 10-19-րդ դարեր։ Ունի սնամեջ մասեր։ Չորս առանձին կտորներից։ Միահյկուսված են ոսկրյա փականներով։ Երկարությունը՝ 21 սմ։...

Սանրեր

Սանրեր

Ջուլհակագործության համար։ 16-19-րդ դարեր։ Գրեթե քառակուսի։ 9*7,5 սմ։ Երկու հատ։

Կոճ

Կոճ

Փայտե։ 18-19-րդ դարեր։ Ջուլհակագործական գործիքներ են։ Հավանաբար, վրան թելեր են փաթաթել։ Մեծը՝ 5 սմ տրամագծով, փոքրը՝ 3 սմ տրամագծով։

Կավե թանաքաման

Կավե թանաքաման

2 մասից։ 10-14-րդ դարեր։ Կլոր է, տրամագիծը՝ 4 սմ։ Կափարիչի վրա առկա է կանաչ ներկանյութ։ Բուն ամանը կիսամաշ է։

Թևնոց

Թևնոց

Պղնձե։ Մ․թ․ա․ 3-1 հազարամյակ։ Տրամագիծը՝ 5 սմ։ Մաշված, քայքայված։ Առանձնահատուկ նշաններ չկան։

Թևնոց

Թևնոց

Բրոնզ/պղինձ։ Կլայեկած։ 10-14-րդ դարեր։ Տրամագիծը՝ 6,5 սմ։ Ներսից և արտաքինից ունի փոքրիկ ելուստներ։

Պղնձե գործիքներ

Պղնձե գործիքներ

Նման է դանակի շեղբի։ 10-14-րդ դարեր։ Երկու հատ։ Երկարությունը՝ 12,5 և 9 սմ։  Կարող էին օգտագործվել կաշեգործության, մագաղաթի մշակության մեջ։

Պատմություն

Լաստուէրի մասին

Լաստուէրը կամ Լաստի այրը հնագույն քարայր-կացարան է Լոռու մարզում, Հաղբատի մատույցներում, պատմական Ջաղացաձոր գյուղի տարածքում, Շերեքա գետի ձախ, բարձրադիր ափին, Ակների սարահարթի տակ։ Քարանձավը տեղակայված է Ակների սարահարթի ուղղահայաց, բարձր ժայռի մեջ։

Քարանձավն իր անվանումն ստացել է լաստերի միջոցով քարայր բարձրանալու կարգի շնորհիվ։

Ուղղաձիգ ժայռերի մեջ կաղնե փայտից գերաններ են խրել, ամրացրել, ապա նրանց վրա փռել են լաստերը՝ յուրահատուկ գորգ՝ կազմված հիմնականում խաղողի թփերի լաստերից կամ, ծառերի մանր ճյուղերից։ Ըստ անհրաժեշտության՝ այդ լաստերը հավաքել են, որպեսզի արգելեն անցանկալի մարդկանց մուտքը քարայր։ Քարանձավից նման երկու ճանապարհ է եղել․ մեկը դեպի ցած՝ Շերեքի ձոր, մյուսը դեպի վեր՝ Ակների սարահարթ։

Քարայրից դեպի Ակների սարահարթ նաև ժայռափոր թունել է եղել, որի մուտքը եղել է առաստաղից կախված ժայռաբեկորի տակ։

Լաստուէրը բնակեցված է եղել հնագույն շրջանից։ Վերջերս քարայրում իրականացված հետազոտությունների արդյունքում այստեղ գտնվեցին ոչ միայն միջնադարյան ժամանակաշրջանի գտածոներ, այլև՝ վաղ շրջանի հնագիտական նյութեր․ մասնավորապես՝ վանակատից դանակի շեղբ, որը թվագրվում է մինչև 8000 տարեկան, խեցի, վաղ բրոնզեդարյան շրջանի կացին, ուլունքներ․․․

Սակայն, Լաստուէրը շատ ավելի մեծ նշանակություն ստացավ սկսած 10-րդ դարից, երբ կառուցվեց Հաղբատավանքը։

977 թվականին հայոց Աշոտ Դ Ողորմած արքայի կողմից կառուցված վանական համալիրը աճեց, մեծացավ և դարձավ միջնադարի ամենանշանավոր հայկական վանական համալիրը, ամենամեծ գրչության կենտրոններից մեկը։

Լաստուէրի քարանձավը հենց Հաղբատավանքի գրչության կենտրոններից էր։ Այստե՛ղ են գրվել, ընդօրինակվել և ծաղկվել բազում մատյաններ։ Այդ մասին են վկայում գրչությանը վերագրվող և այստեղ գտնված բազում աշխատանքային գործիքներ, մագաղաթների պատառիկները, ներկամանները․․․

Հիրավի, քարանձավները գրչության լավագույն վայրերից էին, որովհետև այստեղ չկար քամի, փոշի, աղմուկ, և միջնադարյան գրիչներն ու ծաղկողներն այստեղ են իրականացրել իրենց առաքելությունը։

Լաստուէրի հարևանությամբ կան ևս մի քանի քարայրներ, որոնք ծառայել են որպես գրապահոցներ, թոնրատուն, ջրի պահոց, բնակարան և այլն․․․

Լաստուէրից գտնված հնագիտական գտածոներին կարող եք ծանոթանալ տարածքում, քարանձավում գտնվող նորաբաց թանգարանում, ինչպես նաև՝ lastuer.am կայքում։